Աշխարհ

21.06.2017 13:31


Պարզվել է Բրյուսելի ահաբեկչության հեղինակի ինքնությունը (տեսանյութ)

Պարզվել է Բրյուսելի ահաբեկչության հեղինակի ինքնությունը (տեսանյութ)

Ինչպես տեղեկացրել էինք, Բելգիայի ոստիկանությունը Բրյուսելի կենտրոնական կայարանում մահապարտի գոտիով տղամարդու էր ոչնչացրել։

Հետաքննությունը պարզել է ահաբեկչի ինքնությունը։ Այս մասին հայտնել է Բելգիայի ՆԳ նախարար Յան Յամբոնը, սակայն հանցագործի անունը հրապարակել իրավապահները չեն շտապում։

Интерфакс-ը տեղեկացնում է, որ նախարարի խոսքով՝ ահաբեկիչը մտադրված է եղել մեծ ուժգնությամբ ռումբ պայթեցնել, սակայն միայն թույլ պայթյուն է տեղի ունեցել։ Հատուկ ծառայությունների արագ արձագանքման շնորհիվ հաջողվել է կանխել ավելի մեծ ողբերգությունը։ Ոչ ոք չի տուժել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը