Աշխարհ

24.06.2017 08:34


Ահաբեկչություն Պակիստանում․ զոհերի թիվն ավելանում է (տեսանյութ)

Ահաբեկչություն Պակիստանում․ զոհերի թիվն ավելանում է (տեսանյութ)

Պակիստանում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվը հասել է 37-ի, տուժել է 150 մարդ։ Ավելի վաղ տեղեկացվում էր 25 զոհի և 70 տուժածի մասին։ Ինչպես հայտնում է Россия 24-ը, պայթյուններ են որոտացել Պարաչինար քաղաքի շուկայում։ Այդ պահին այնտեղ մարդաշատ է եղել․ պատրաստվում էին Ռամադանի ավարտը տոնելուն։

Ռումբերը պայթեցվել են մի քանի վայրկյան տարբերությամբ։ Երկրորդ պայթյունից զոհվել են նրանք, ովքեր փորձում էին օգնել առաջին պայթյունից տուժածներին։

Եվս մեկ պայթյուն էլ որոտացել է Քվեթթա քաղաքի ոստիկանապետի աշխատավայրի մոտ․ զոհվել է 13 մարդ։ 4 ոստիկան էլ մահացել է Կարաչի քաղաքում անհայտ անձանց կողմից տեղի ունեցած հարձակման հետևանքով։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը