Աշխարհ

26.06.2017 17:11


Թուրքիայի զինված ուժերում այժմ նպատակահարմար չէ իրագործել «վճար ծառայության դիմաց» ծրագիրը. Թուրքիայի ՊՆ

Թուրքիայի զինված ուժերում այժմ նպատակահարմար չէ իրագործել «վճար ծառայության դիմաց» ծրագիրը. Թուրքիայի ՊՆ

Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքը հայտարարել է, որ ներկայում Թուրքիայի զինուժը միանգամից մի քանի «ահաբեկչական խմբավորումների» դեմ է պայքարում և հետևաբար նպատակահարմար չէ իրագործել «վճար ծառայության դիմաց» ծրագիրը: razm.info-ն գրում է, որ այս մասին փոխանցում է թուրքական «Հյուրիեթ» պարբերականի կայքը:

«Թուրքիան ներկայում պայքարում է «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK), «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ: Այսպիսի ժամանակաշրջանում «վճար ծառայության դիմաց» ծրագիրը երկրի օրակարգ բերելը նույնիսկ կարող է մեր զինծառայողների հոգեբանության վրա ազդել: Ահաբեկչությունների դեմ պայքարի ընթացքում «վճար ծառայության դիմաց» ծրագրից խոսելը նույնիսկ ճիշտ չեմ համարում»,- ասել է Ֆիրքի Ըշըքը:

Ավելի վաղ՝ հունիսի 4-ին, Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է, որ կառավարության օրակարգում «վճար ծառայության դիմաց» ծրագրի հետ կապված ոչ մի հարց չկա:

Նշենք, որ «վճար ծառայության դիմաց» ծրագրի միջոցով Թուրքիայի 18 տարին լրացած և ժամկետային զինվորական ծառայություն չանցած քաղաքացիները, ովքեր առնվազն 3 տարի աշխատել են արտասահմանում, կարող են ազատվել զինվորական ծառայությունից գումար վճարելու միջոցով:

Այս ծրագրի հիմքերը դեռևս ընկած են Օսմանյան կայսրության բանակի հիմքում: Թուրքիայի հանրապետության հռչակումից հետո էլ այս ծրագիրը մի քանի անգամ իրականացվել է: Վերջին անգամ ծրագիրը իրականցվել է 2014-ին: Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը 2015-ի փետրվարի 13-ին հայտարարել էր, որ 2014-ին «վճար ծառայության դիմաց» օրենքից օգտվել է Թուրքիայի մոտ 200 հազար քաղաքացի։

Մինչև այդ էլ այն կիրառվել է՝ 1987, 1992, 1999 և 2002, 2011 թվականներին: 2011-ին «վճար ծառայութան դիմաց» օրենքի շրջանակներում ծառայությունից ազատվելու համար Թուրքիայի քաղաքացիները վճարել են 30 հազար թուրքական լիրա (մոտ 12,3 հազար ԱՄՆ դոլար), աակայն 2014-ի դեկտեմբերին կատարված փոփոխումներից հետո՝ 18 հազար լիրա (մոտ 7,6 հազար ԱՄՆ դոլար)։

Այս խորագրի վերջին նյութերը