Աշխարհ

27.06.2017 19:07


Բանտի աշխատակիցներին հեռացրել են աշխատանքից ստրիպտիզ երեկույթի մասնակցելու համար (լուսանկար)

Բանտի աշխատակիցներին հեռացրել են աշխատանքից ստրիպտիզ երեկույթի մասնակցելու համար (լուսանկար)

Յոհանեսբուրգի բանտի անվտանգության և աշխատակազմի 13 ներկայացուցիչ է հեռացվել աշխատանքից այն բանից հետո, երբ համացանցում լուսանկար է հայտնվել, թե ինչպես է առնվազն նրանցից մեկը հետաքրքրությամբ հետևում դատապարտյալների կողմից կազմակերպված ստրիպտիզ երեկույթին։ Այս մասին հայտնում է ENCA-ն։

Լուսանկարից երևում է, որ կաշվե հագուստով և ճտքավոր կոշիկներով երկու մերկապարուհիները պարում են նարնջագույն հագուստով դատապարտյալի մոտ։ Մյուս լուսանկարում աղջիկներն բարձրացնում են նրա վերնազգեստը։

Երբ անօրինական երեկույթի մասին գրել են լրատվամիջոցները, Յոհանեսբուրգի իշխանությունները կատարվածը դատապարտող հայտարարությամբ են հանդես եկել և դատապարտյալների շրջանում նմանատիպ երեկույթների անցկացումն անթույլատրելի համարել;

7or.am


Այս խորագրի վերջին նյութերը