Աշխարհ

27.06.2017 20:42


Ամերիկացի գործազուրկ վետերանը 2 հազար օր շարունակ այցելել է Դիսնեյլենդ (տեսանյութ)

Ամերիկացի գործազուրկ վետերանը 2 հազար օր շարունակ այցելել է Դիսնեյլենդ (տեսանյութ)

ԱՄՆ բնակիչ Ջեֆ Ռեյթսը 2 հազար օր շարունակ այցելել է Դիսնեյլենդ։ Իր «շրջագայությունը» գործազուրկը սկսել է 2012թ․, և պատրաստվում էր դադարել զվարճանքների այդ այգի այցելել մեկ տարի հետո, սակայն կանգ առնել չի կարողացել։

Ռազմաօդային ուժերի վետերանը պատմել է, որ սկսել է Դիսնեյլենդ այցելել, որպեսզի գոնե ինչ-որ զբաղմունք ունենա։

«Ինձ դեռ զվարճալի է։ Դա է միակ պատճառը, որ ես դեռ շարունակում են անել դա։ Հարցը ռեկորդի մեջ չէ, պարզապես ինձ դուր է գալիս զգալ այգու հրաշագործությունը»,-ասել է Ջեֆը։

Այժմ նա ցերեկային մշտական աշխատանք է գտել, բայց միևնույն է ամեն երեկո գնում է Դիսնեյլենդ։

Ջեֆը պատմել է, որ որոշ ատրակցիոններ մի քանի տասնյակ անգամ է նստել և դրանք չեն դադարում իրեն դուր գալ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը