Աշխարհ

27.06.2017 16:28


Թուրքիայի բնակչության 79 տոկոսը ԱՄՆ-ի մասին բացասական կարծիք ունի

Թուրքիայի բնակչության 79 տոկոսը ԱՄՆ-ի մասին բացասական կարծիք ունի

Ամերիկյան հեղինակավոր «PEW» հետազոտական ընկերության անցկացրած հարցումների համաձայն՝ Թուրքիան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ամենից քիչ վստահող երկրներից մեկն է:

Թուրքական «Diken» լրատվակայքի տեղեկացմամբ՝ ԱՄՆ-ի միջազգային հեղինակությունը պարբերաբար ստուգող «PEW»-ն ուսումնասիրություն է կատարել 37 երկրում: Ըստ այդմ՝ ողջ աշխարհում ԱՄՆ-ի նկատմամբ դրական է տրամադրված հանրության 49 տոկոսը՝ նախկին 64 տոկոսի փոխարեն:

Թուրքիան ԱՄՆ-ին ամենից քիչ վստահող երկրների շարքում է: Թուրքիայի բնակչության 79 տոկոսը ԱՄՆ-ի մասին բացասական կարծիք ունի, իսկ նրանցից 58 տոկոսը ընդհանրապես ծայրահեղ բացասական դիրքորոշում ունի ԱՄՆ-ի վերաբերյալ: Այսպիսով, 2015թ. հետո այս ցուցանիշը 26 տոկոսով աճել է:

Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ի նկատմամբ դրական վերաբերմունքը նվազել է 11 տոկոսով: Թուրքիայի բնակչության միայն 23 տոկոսն է վստահում ԱՄՆ -ի կառավարման ոճին:

ԱՄՆ նկատմամբ վստահությունն ամենից ցածր է Մեքսիկայում, Իսպանիայում և Հորդանանում:

ԱՄՆ-ի նկատմամբ բացասական դիրքորոշումը գերակշռում է հատկապես Թուրքիայում, Հորդանանում և Լիբանանում: Այս երկրի հեղինակությունը մեծապես ընկել է Շվեդիայում, Հոլանդիայում և Գերմանիայում, մինչդեռ Իսրայելում և Ռուսաստանում Թրամփին ավելի շատ են վստահում, քան Օբամային:

Աղբյուրը` Ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը