Աշխարհ

28.06.2017 09:36


Պետդեպ․ Սիրիայի կողմից քիմհարձակում կազմակերպելու փաստեր չեն բերվի (տեսանյութ)

Պետդեպ․ Սիրիայի կողմից քիմհարձակում կազմակերպելու փաստեր չեն բերվի (տեսանյութ)

ԱՄՆ պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Հիթեր Նաուերթ հայտարարել է, որ Սիրիայի իշխանությունների կողմից քիմիական հարձակում նախապատրաստելու փաստեր Միացյալ Նահանգները չի ներկայացրել, քանի որ խոսքը հետախուզական տեղեկատվության մասին է։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։

«Դրանք չեն էլ ներկայացվի, քանի որ դա դիտարկվում է որպես հետախուզության հարց։ Ինչպես գիտեք, երբեմն «ջրի երես են» դուրս գալիս այնպիսի հարցեր, որոնց մանրամասներին մենք չենք անդրադառնում։ Սակայն, իհարկե, այս թեման գրավել է ԱՄՆ կառավարության ուշադրությունը՝ ամենաբարձր մակարդակով»,-ասել է նա՝ հավելելով, որ ԱՄՆ-ն չի պատրաստվում հավատալ Սիրիայի իշխանությունների հայտարարություններին, թե Դամասկոսը քիմիական հարձակում նախապատրաստելու աշխատանքներ չի տանում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը