Աշխարհ

04.07.2017 14:58


Չինաստանում հնագույն հսկաների մնացորդներ են հայտնաբերել (տեսանյութ)

Չինաստանում հնագույն հսկաների մնացորդներ են հայտնաբերել (տեսանյութ)

Չինացի հնագետները Շանդուն գավառում պեղումների ժամանակ հայտնաբերել են չափազանց բարձրահասակ մարդկանց մնացորդներ, որոնք այդ տարածաշրջանում են ապրել շուրջ 5000 տարի առաջ։ Նրանցից առնվազն մեկը կենդանության օրոք 1 մետր 90 սմ հասակ է ունեցել, մյուս կմախքներինը կազմել է 1 մետր 80 սանտիմետր։ Այս մասին հայտնում է China Daily-ն։

Հնում այդ տարածաշրջանի բնակիչները զբաղվել են գյուղատնտեսությամբ։

Ըստ լեգենդի, հայտնի չինացի փիլիսոփա Կոնֆուցիուսը, ով 6-րդ դարում ծնվել է այդտեղ, շուրջ 1.9 մետր հասակ է ունեցել:

Ըստ վիճակագրության, ներկայում, Շանդունի 18 տարեկան տղամարդկանց միջին հասակը 1.75 մետր է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը