Աշխարհ

05.07.2017 13:09


Հայտնի է Պոլսի հայոց պատրիարքի ընտրությունը կազմակերպող նախաձեռնակ մարմնի կազմը

Հայտնի է Պոլսի հայոց պատրիարքի ընտրությունը կազմակերպող նախաձեռնակ մարմնի կազմը

Հուլիսի 4-ին Պոլսի հայոց պատրիարքարանում գումարվել է ժողով, որի ընթացքում ընտրվել է պատրիարքի ընտրությունը կազմակերպող նախաձեռնակ մարմնի կազմը։

«Ակօս» շաբաթաթերթի տեղեկացմամբ՝ նախաձեռնակ մարմնի ընտրությամբ պաշտոնապես սկսվեց պատրիարքի ընտրության գործընթացը։

Ժողովին, որի ընթացքում ընտրվել է նախաձեռնակ մարմինը, մասնակցել են հայ համայնքի հիմնադրամների վարիչները և պատրիարքության հոգևոր խորհրդի անդամները։ Նախաձեռնակ մարմնի ընտրված անդամները 17-ն են, որոնցից 4-ը պահեստային են, 13-ը՝ հիմնական։

Նախաձեռնակ մարմնի հիմնական անդամներն են՝ Սարվեն Սերթշիմշեք (32 ձայն), Խոսրով Քյոլեթավիթօղլու (29 ձայն), Վարուժան Բուլգան (28 ձայն), Թամար Քարասու (25 ձայն), Խաչիկ Ջանել (24 ձայն), Սարգիս Չավուշյան (24 ձայն), Սեդրակ Դավութհան (23 ձայն), Նազարեթ Օզսահակյան (23 ձայն), Սեբուհ Ասլանգիլ (22 ձայն), Անդրանիկ Քյոսեդաք (21 ձայն), Սևան Չավուշյան (21 ձայն), Սարգիս Քյուլեգեչ (20 ձայն), Մկրտիչ Սերթշիմշեք (20 ձայն)։ Պահեստային անդամներն են՝ Կարպիս Դուրասլան (19 ձայն), Եդեսիա Թըրթըր (19 ձայն), Արման Աթընըզ (18 ձայն), Դավիթ Դամլա (17 ձայն)։

Աղբյուրը` Ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը