Լրահոս

06.12.2010 10:37


Կառավարության շենքի մոտ բողոքի գործողություն է տեղի ունենալու

Կառավարության շենքի մոտ բողոքի գործողություն է տեղի ունենալու

Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 12:00-14:00-ին, ՀՀ գործադիր մարմնի նիստի օրը Կառավարության շենքի դիմաց «Stop changes in maternity leave law» («Ո՛չ հղիության նպաստի նվազեցմանը») խմբի անդամները բողոքի գործողություն են իրականացնելու։

Հիշեցնենք, որ խմբի անդամները դեմ են արտահայտվում «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին օրենքի փոփոխությանը» և ՀՀ նախագահից պահանջում են հետ կանչել այդ օրենքի տակ դրված իր ստորագրությունը։ Համաձայն վերոնշյալ օրենքի՝ ոտնահարվում են ապագա մայրերի իրավունքները։

«Եկեք միահամուռ ուժերով պայքարենք հանուն մեր ու ապագա սերունդների բարեկեցության, արտագաղթի կանխման ու սերունդ տալու խթանման»,-ասված է խմբի տարածած հաղորդագրությունում:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը