Աշխարհ

08.07.2017 20:18


Պայթյուն Թուրքիայի Գազիանթեփում. կան վիրավորներ

Պայթյուն Թուրքիայի Գազիանթեփում. կան վիրավորներ

Թուրքիայի Գազանթեփ նահանգում պայթյուն է որոտացել: Ըստ թուրքական «Հյուրիյեթ» պարբերականի՝ 5 հարկանի շենքի առաջին հարկում վերալիցքավորվող 2 էլեկտրական հեծանիվները պայթել են: Դեպքի հետևանքով 11 հոգի վիրավորվել է:

Պայթյունից հետո դեպքի վայր են ժամանել մեծ քանակությամբ ոստիկաններ, փրկարարներ և շտապ օգնության մեքենաներ: Վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց:

Ըստ աղբյուրի՝ պայթյունի հետևանքով բռնկված հրդեհը կարճ ժամանակում հանգցվել է, իսկ շենքում գտնվողները տարհանվել են:

Աղբյուրը` Ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը