Աշխարհ

10.07.2017 10:16


Ալիևն ու Էրդողանը քննարկել են ղարաբաղյան հակամարտության հարցը

Ալիևն ու Էրդողանը քննարկել են ղարաբաղյան հակամարտության հարցը

Ստամբուլում հանդիպել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Նրանք նաև քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր։ Ինչպես հայտնում է Ադրբեջանի նախագահի մամլո ծառայությունը՝ Ալիևը Թուրքիա է ժամանել մասնակցելու Համաշխարհային նավթային 22-րդ կոնգրեսին։

Ալիևն ու Էրդողանն ընդգծել են երկու երկրերի միջև էներգետիկ ոլոտում ռազմավարական նշանակության նախագծերի հաջող իրականացումը, մասնավորապես՝ TANAP նախագիծը կավարտվի հաջորդ տարի։

Նրանք խոսել են նաև ռազմական ոլորտում համագործակցության հետագա ընդլայնման և ամրապնդման մասին։

Քննարկելով ԼՂ հակամարտության կարգավորման հարցը՝ Ալիևն Էրդողանին տեղեկացրել է սահմանային լարվածության վերջին դեպքերի մասին։ Էրդողանն էլ ընդգծել է, որ Թուրքիա աջակցում է հակամարտության կարգավորմանը՝ «միջազգային իրավական նորմերի հիման վրա»։

Վերջում Ալիևն ու Էրդողանը նշել են, որ «Թուրքիան ու Ադրբեջանը բոլոր հարցերում գտնվում են կողք-կողքի»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը