Աշխարհ

10.07.2017 19:28


Ռոնալդուն կդառնա Ռեալի 2-րդ փոխավագը` փոխարինելով Պեպեին

Ռոնալդուն կդառնա Ռեալի 2-րդ փոխավագը` փոխարինելով Պեպեին

«Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կդառնա մադրիդյան ակումբի երկրորդ փոխավագը` փոխարինելով պաշտպան Պեպեին, որն այս ամառ հեռացավ ակումբից, հայտնում է «AS»-ը:

Նոր մրցաշրջանում ևս թիմի ավագի պարտականությունները կկատարի պաշտպան Սերխիո Ռամոսը, իսկ առաջին փոխավագը կլինի Մարսելոն:

Ռոնալդուն, որը 2009 թվականից է հանդես գալիս «Ռեալում», թիմի ավագի թևկապն առաջին անգամ կրել է 2013 թվականի հունվարի 6-ին: Այդ ժամանակ` «Ռեալ Սոսիեդադի» հետ խաղում (4:3), թիմի ավագ, դարպասապահ Իկեր Կասիլյասն ու փոխավագ, հարձակվող Գոնսալո Իգուայինը մնացել էին պահեստայինների նստարանին, իսկ երրորդ և չորրորդ փոխավագներ Ռամոսն ու Մարսելոն չէին ընդգրկվել թիմի հայտացուցակում:

Աղբյուրի փոխանցմամբ, «Ռեալի» երրորդ փոխավագը` Ռոնալդուի փոխարեն, հաջորդ մրցաշրջանում կլինի հարձակվող Կարիմ Բենզեման:

Աղբյուրը՝ armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը