Աշխարհ

11.07.2017 09:04


Այսօր Երկրագնդի բնակչության համաշխարհային օրն է

Այսօր Երկրագնդի բնակչության համաշխարհային օրն է
Հուլիսի 11-ին ամբողջ աշխարհը նշում է Երկրագնդի բնակչության օրը:
Տոնի համար հիմք են հանդիսացել բնակչության թվի մասին ՄԱԿ-ի տվյալները, համաձայն որոնց` 1987 թվականի հուլիսի 11-ին աշխարհի բնակչությունը հատեց 5 միլիարդի սահմանագիծը: Այդ օրը պայմանականորեն անվանվել է 5 միլիարդի օր:
Հետագայում՝ 1989 թվականին, ՄԱԿ-ն այս օրը հռչակեց որպես Երկրագնդի բնակչության համաշխարհային օր:
Աշխարհի բնակչության թիվը 1830թ. կազմել է 1 մլրդ, 1930-ին՝ 2 մլրդ, 1960-ին՝ 3 մլրդ, 1975-ին՝ 4,5 մլրդ, 1987-ին՝ 5 մլրդ, 1999-ին՝ 6 մլրդ մարդ, 2007-ին՝ 6.7 մլրդ, իսկ 2011 թվականի այն հատեց 7 միլիարդի սահմանը: Ներկայումս բնակչության թիվը ոչ միայն կտրուկ աճում է, այլ նաև տեղի է ունենում յուրաքանչյուր տարի ավելացող մարդկանց թվի հավելաճ:
7or.am

Այս խորագրի վերջին նյութերը