Աշխարհ

10.07.2017 12:28


Թուրքիայի նախագահն ընդունել է ԱՄՆ պետքարտուղար Թիլլերսոնին

Թուրքիայի նախագահն ընդունել է ԱՄՆ պետքարտուղար Թիլլերսոնին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլլերսոնին. այս մասին գրում է «Akşam» թերթի կայքը։ Հանդիպումը կայացել է փակ դռների ետևում:

Հանդիպումից հետո ԱՄՆ պետքարտուղարը Թուրքիայում իրականցված հեղաշրջման փորձի մասին ասել է. «Մոտ 1 տարի առաջ թուրք ժողովրդը դեմ դուրս եկավ հեղաշրջման կազմակերպիչների դեմ և պահպանեց ժողովրդավարությունը։ 2016 թ.-ի հուլիսի 15-ի զոհերի պատիվն ու խիզախությունը բարձր եմ գնահատում»։

Հիշեցնենք, որ 2016 թ.-ի հուլիսի 15-ին Թուրքիայում զինվորականները իրականացրեցին հեղաշրջման փորձ, որը ճնշվեց իշխանությունների կողմից։

Աղբյուրը` Ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը