Աշխարհ

10.07.2017 16:17


Թուրքայի Աֆրոդիսիաս քաղաքը համալրել է UNESCO-ի համաշխարհային ժառանգության ցանկը

Թուրքայի Աֆրոդիսիաս քաղաքը համալրել է UNESCO-ի համաշխարհային ժառանգության ցանկը

UNESCO-ի համաշխարհային ժառանգության հանձնաժողովի 41-րդ նիստում որոշում է կայացվել Թուրքիայի Այդըն նահանգում գտնվող Աֆրոդիսիաս հունական հնագիտական քաղաքը ներառել համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում` որպես հունահռոմեական շրջնի ճարտարապետության և քաղաքաշինության յուրահատկությունները արտացոլող լավագույն օրինակ:

Թուրքական «T24» լրատվական կայքի տեղեկացմամբ՝ Աֆրոդիսիասի տաճարը կառուցվել է Ք. Ա. 3-րդ դարում, իսկ քաղաքը հիմնադրվել է մեկ դար անց։

UNESCO-ի համաշխարհային ժառանգության ցանկում են ներառված նաև ներկայիս Թուրքիայի տարածքում գտնվող 17 մշակութային հուշարձան.

1. Ստամբուլի պատմական շրջանները
2. Գյորեմի ազգային այգին և Կապադովկիայի քարանձավները
3. Դիվրիղիի մեծ մզկիթն ու հիվանդանոցը
4. Հատտուսա հնագույն քաղաքը
5. Նեմրութ լեռան հնագիտական հայտնագործությունները
6. Հիերապոլիս հնագույն քաղաքն ու Փամմուքքալեի աղբյուրները
7. Քսանֆ հնագույն քաղաքը և Լետոնի տաճարը
8. Սաֆրանբոլու քաղաքը
9. Տրոյայի հնագիտական հուշարձանները
10. Սելիմիե մզկիթն ու հարակից սեցիալական մասնաշենքերը
11. Նեոլիթի ժամանակաշրջանի Չաթալ Հույուք բնակավայրը
12. Սելջուկյան Բուրսա Ջումալըքըզըք բնակավայրերը
13. Պերգամոն ու հարակից մշակութային լանդշաֆտները
14. Եփեսոսը
15. Դիարբեքիրի ամրոցը և Հեւսելի այգիները
16. Անին
17. Աֆրոդիսիաս քաղաքը

Եվս 71-ը ներառված են թեկնածու հուշարձանների ցանկում։

Աղբյուրը` Ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը