Աշխարհ

12.07.2017 12:02


Սան Ֆրանցիսկոյի օդանավակայանի դիսպետչերը կանխել է պատմության մեջ ամենախոշոր ավիաաղետը (տեսանյութ)

Սան Ֆրանցիսկոյի օդանավակայանի դիսպետչերը կանխել է պատմության մեջ ամենախոշոր ավիաաղետը (տեսանյութ)

ԱՄՆ Սան Ֆրանցիսկոյի օդանավակայանի դիսպետչերը կանխել է հինգ ինքնաթիռի բախումը։ Եթե դա տեղի ունենար, ապա կլիներ պատմության մեջ ամենախոշոր ավիավթարը: Այս մասին հայտնում է TACC-ը:

Ինչպես տեղեկացնում է CBS հեռուստաալիքը՝ Կանադական ավիաուղիների օդանավը պատրաստվել է վայրէջք կատարել թռիչքուղու վրա, որտեղ այդ պահին ուղևորներով 4 օդանավ կար: Դիսպետչերը ժամանակին նկատել է Կանադական ավիաուղիների օդանավի անձնակազմի սխալը և ուղարկել զուգահեռ թռիչքուղի:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը