Աշխարհ

12.07.2017 19:45


Թուրքիայում սպանվել է «Իսլամական պետության» 5 անդամ

Թուրքիայում սպանվել է «Իսլամական պետության» 5 անդամ

Հուլիսի 12-ին Թուրքիայի Քոնյա նահանգում անցկացված հակաահաբեկչական գործողությունների արդյունքում սպանվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման 5 ահաբեկիչ, 4 ոստիկան էլ վիրավորվել է: razm.info-ն գրում է, որ այս մասին հայտնում է հայտնում է թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Թուրքիայի ոստիկանությունը հակաահաբեկչական գործողություններ է իրականացրել Քոնյայի Մերամ շրջանում, որտեղ տան մեջ թաքնվել էին ԻՊ հետ առնչություն ունենալու համար կասկածվող անձիք: Նրանք կասկածվում էին ահաբեկչական գործողություններ նախապատրաստելու մեջ:

Փոխհրաձգության արդյունքում վիրավորված ոստիկաններին տեղափոխել են հիվանդանոց:

Այս խորագրի վերջին նյութերը