Աշխարհ

12.07.2017 16:19


Թուրքիայից նոր զորախումբ է մեկնել Կատար

Թուրքիայից նոր զորախումբ է մեկնել Կատար

Թուրքիայից զինվորականների նոր խումբ է մեկնել՝ համալրելու Կատարի մայրաքաղաք Դոհայում տեղակայված ռազմաբազան: Ինչպես տեղեկացնում է «Sputnik» լրատվական ծառայության թուրքական բաժինը, Կատարի զինված ուժերը հայտարարել են, որ Դոհան և Անկարան նպատակ ունեն պայքարել ահաբեկչության դեմ ու տարածաշրջանում կայունություն հաստատել։

Սակայն հայտարարության մեջ Կատարի զինված ուժերը չեն հստակեցրել Դոհա ժամանած թուրք զինվորների թիվը։

Ավելի վաղ Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարել էր, որ Կատարի ռազմաբազայում գտնվում է 111 թուրք զինվոր։

Հիշեցնենք, որ հունիսի 7-ին Թուրքիայի կառավարությունը, քննարկման էր դրել Կատարի տարածքում բանակի եւ ժանդարմերիայի ստորաբաժանումներ տեղակայելու մասին հարցը։
Հետաքրքիր է, որ այս հարցը քննարկման էր դրվել այն ժամանակ, երբ Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը, Բահրեյնը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Եմենը, Լիբիան ու Մալդիվյան կղզիները Կատարի հետ խզել էին իրենց դիվանագիտական հարաբերությունները։

Աղբյուրը` Ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը