Աշխարհ

13.07.2017 10:21


Ո՞վ է այն անծանոթը, ում Պուտինն իր մեքենայով վանք է տարել (տեսանյութ)

Ո՞վ է այն անծանոթը, ում Պուտինն իր մեքենայով վանք է տարել  (տեսանյութ)

Համացանցում և լրատվամիջոցներում ակտիվորեն քննարկվում է հարցը, թե ով է այն անծանոթը, ում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր Mercedes-Benz ML ավտոմեքենայով տարել է Վալաամի վանք: Կադրերը հրապարակել է «Զվեզդա» հեռուստաալիքը, բայց տեսանյութը մոնտաժված է եղել և չի երևում, թե ով է նա:

Միայն հնարավոր է տեսնել, որ ղեկին գտնվող Պուտինը իջնում է և բացում մեքենայի հետևի դուռը։ Անծանոթը, ում ձեռքին կարմիր պայուսակ է, մատով ինչ-որ բան է ցույց տալիս: Դրանից հետո Պուտինն անմիջապես փակում է դուռը:

The Daily Mail-ը հնարավոր է համարում, որ անծանոթ ուղեկիցը կին է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը