Աշխարհ

13.07.2017 17:04


Թուրքիայում իրավապահները ձերբակալել են հայտնի ռեժիսոր Ալի Ավջըին

Թուրքիայում իրավապահները ձերբակալել են հայտնի ռեժիսոր Ալի Ավջըին

Թուրքական «NTV» լրատվամիջոցը տեղեկացնում է, որ Թուրքիայում ձերբակալվել է «Առաջնորդը» ֆիլիմի պրոդյուսեր և «Զարթոնք» ֆիլմի ռեժիսոր Ալի Ավջըն։

Ստամբուլի ոստիկանության ահաբեկչության դեմ պայքարի բաժինը հայտնում է, որ Ավջըն ձերբակալվել է 2016-ի պետական հեղաշրջման փորձի կազմակերպիչների հետ կապեր ունենալու կասկածանքով:

Ռեժիսորին նաև մեղադրում են Bylock գաղտնի բջջային հավելվածից օգտվելու համար, որը համարվում է գյուլենականների գաղտնի կապի միջոց:

Նշենք, որ Ալի Ավջըն «Առաջնորդը» ֆիլմում նկարագրում է Էրդողանի մանկությունից մինչև նրա քաղաքապետի պաշտոնը զբաղեցնելու շրջանը։ Իսկ «Զարթոնք» ֆիլմում ներկայացվում է անցյալ տարվա հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձի օրերին տեղի ունեցած իրադարձությունները:

Աղբյուրը` Ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը