Աշխարհ

14.07.2017 15:25


Ս-300 համակարգերից մեկն Իրանը տեղակայել է Պարսից ծոցին սահմանակից շրջանում

Ս-300 համակարգերից մեկն Իրանը տեղակայել է Պարսից ծոցին սահմանակից շրջանում

Արբանյակային լուսանկարներից պարզ է դարձել, որ Ռուսաստանից ձեռք բերած Ս-300ՊՄ2 զենիթահրթիռային համակարգերից մեկը Իրանը տեղակայել է երկրի հարավային Բուշեհր քաղաքում։ razm.ino-ն գրում է, որ այս մասին տեղեկացնում է Janes ռազմական հանդեսը։

Ավելի վաղ Իրանի բանակի «Խաթեմ ալ-Անբիա» ՀՕՊ ստորաբաժանման հրամանատար Ֆարզադ Էսմայիլին հայտարարել էր, որ Ս-300 ԶՀՀ-ները արդեն մարտական հերթապահություն են անցնում Իրանում, սակայն նա չէր մատնանշել համակարգերի տեղակայման վայրերը։

Հիշեցնենք, որ 2016-ի հոկտեմբերին հայտնի դարձավ, որ Ռուսաստանն ավարտել է Ս-300 ԶՀՀ-ների մատակարարումն Իրանին։ Գործարքը արժեցել է շուրջ 1 մլրդ դոլար։ Համակարգերի մի մասը Իրանը ցուցադրել է Իրանա-իրաքյան պատերազմի հիշատակին նվիրված զորահանդեսի ժամանակ՝ 2016-ի սեպտեմբերին։ Համակարգն Իրանը փորձարկել է 2017-ի մարտին։

Այս խորագրի վերջին նյութերը