Աշխարհ

18.07.2017 12:19


Վիկտորյա Լոպիրյովան և Նիկոլայ Բասկովն ամուսնանալու են (տեսանյութ)

Վիկտորյա Լոպիրյովան և Նիկոլայ Բասկովն ամուսնանալու են (տեսանյութ)

Ռուս հայտնի հաղորդավարուհի, 2018թ. Ռուսաստանում անցկացվելիք ֆուտբոլի աշխարհի առաջնության դեսպան Վիկտորյա Լոպիրյովան ամուսնանալու է ռուսական էստրադայի աստղ Նիկոլայ Բասկովի հետ: Այս մասին «Ինստագրամի» իր էջում գրել է Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը։ Նա նաև տեսանյութ է տեղադրել, որում Բասկովն առաջարկություն է անում Վիկտորյային և մատանի դնում նրա մատին:

Դրանից հետո Բասկովն էլ է իր էջում լուսանկար տեղադրել՝ գրելով. «Կյանքը հիասքանչ է»:

Հիշեցնենք, որ հունիսին Լոպիրյովան կարճատև այց էր կատարել Հայաստան և իր հանգիստն անցկացրել Հայաստանի ազգային հավաքականի և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը