Աշխարհ

20.07.2017 23:02


Ինքնասպանություն է գործել Linkin Park խմբի մենակատարը (տեսանյութ)

Ինքնասպանություն է գործել Linkin Park խմբի մենակատարը (տեսանյութ)

Linkin Park ռոք խմբի մենակատար Չեսթեր Բեննինգթոնը ինքնասպանություն է գործել։ Այս մասին հայտնում է TMZ-ն։

Հաղորդվում է, որ Բեննինգթոնը Լոս Անջելեսի Պալոս-Վերդես-Էսթեյթսում գտնվող իր առանձնատանը կախվել է։ Նրա մարմինը հայտնաբերել են այսօր առավոտյան։

Բեննինգթոնը երկար տարիներ պայքարել է թմրամոլության ու ալկոհոլային կախվածության դեմ։ Նախկինում խոստովանել է, որ մտածել է ինքնասպանության մասին՝ ոտնձգության պատճառով, որին մանկության տարիներին ենթարկվել է մեծահասակ տղամարդու կողմից։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը