Աշխարհ

21.07.2017 11:05


Հենրիխ Մխիթարյանը դարձել է գոլային փոխանցման հեղինակ (տեսանյութ)

Հենրիխ Մխիթարյանը դարձել է գոլային փոխանցման հեղինակ (տեսանյութ)

Չեմպիոնների միջազգային գավաթի խաղարկության առաջին մրցավեճում անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» 2:0 հաշվով պարտության է մատնել «Մանչեսթեր Սիթիին»:

«Կարմիր սատանաներից» առաջին խաղակեսում գոլի հեղինակ են դարձել Ռոմելու Լուկակուն և Մարկուս Ռեշֆորդը:

Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը դարձել է երկրորդ գոլի փոխանցման հեղինակ:

Երկրորդ խաղակեսի 63-րդ րոպեին նա փոխարինվել է:

ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի հաղթող Մադրիդի «Ռեալի» հետ հանդիպումը «Մանչեսթեր Յունայթեդը» կանցկացնի հուլիսի 24-ին Սան Ֆրանցիսկոյում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը