Աշխարհ

21.07.2017 16:31


Բասկետբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականը հաղթեց Ադրբեջանին (տեսանյութ)

Բասկետբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականը հաղթեց Ադրբեջանին (տեսանյութ)

Ռումինիայի Օրադեա քաղաքում ընթացող բասկետբոլի Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնության B դիվիզիոնում Հայաստանի տղամարդկանց երիտասարդական հավաքականը հաղթեց Ադրբեջանի ընտրանուն:

Մեր ընտրանին լարված և համառ պայքարում կարողացավ 82 - 80 հաշվով հաղթանակ տոնել:

Նշենք` մեր հավաքականը ևս 1 հանդիպում կանցկացնի հուլիսի 23-ին` 17-րդ տեղի համար:

Հիշեցնենք` մինչև 20 տարեկանների Եվրոպայի B դիվիզիոնի առաջնության խմբային փուլի Ա ենթախմբում Հայաստանի երիտասարդական հավաքականը գրավել էր վերջին 5-րդ հորիզոնականը։ Հայ բասկետբոլիստներն անցկացրած 4 հանդիպումներից միայն մեկում էին կարողացել հաղթանակ տոնել՝ առավելության հասնելով խմբի առաջատար Լեհաստանի նկատմամբ։

Աղբյուրը՝ armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը