Լրահոս

22.01.2010 23:13


Ռոբետ Քոչարյանի հետ տեղի ունեցածը թյուրըմբռնման կամ լրատվամիջոցների կողմից ոչ ճիշտ թարգմանության արդյո՞ւնք է

Ռոբետ Քոչարյանի հետ տեղի ունեցածը թյուրըմբռնման կամ լրատվամիջոցների կողմից ոչ ճիշտ թարգմանության արդյո՞ւնք է

-Իրանի ԱԳ նախարար Մանուչեհր Մոթթաքիի հրավերով Թեհրանում գտնվող Ռոբերտ Քոչարյանն իր հանդիպումների ընթացքում հայտարարություններ չի արել, իսկ հանդիպումները եղել են բարեկամական բնույթի,- հունվարի 20-ին Ռոբերտ Քոչարյանի Իրան կատարած այցի և հայտարարության վերաբերյալ նման հաղորդագրություն է տարածել Հայաստանի երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը: Նա նշել է, որ "ըստ ամենայնի, տեղի ունեցածը թյուրըմբռնման կամ լրատվամիջոցների կողմից ոչ ճիշտ թարգմանության արդյունք է":

Հիշեցնենք, որ "TehranTimes"-ի տեղեկացմամբ, Ռոբերտ Քոչարյանը հունվարի 20-ին հանդիպել է Իրանի արտգործնախարար Մանուչեհր Մոթթաքիի հետ և հայտարարել, որ Հայաստանը պատրաստ է ընդլայնել համագործակցությունը Իրանի հետ, ինչպես նաև անդրադառնալով տարածաշրջանում անվտանգության և տնտեսական զարգացման հարցերում տարածաշրջանային մոտեցումներով առաջնորդվելու անհրաժեշտության մասին ասել, որ Կովկասում ճգնաժամերը կարգավորելու' օտար տերությունների դեղատոմսերը վնասակար են:

Ըստ IRNA գործակալության, Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադի հետ հանդիպման ժամանակ էլ, Ռոբերտ Քոչարյանը նշել է, որ Հայաստանը ցանկանում է ընդլայնել իր կապերը Իսլամական Հանրապետության հետ և  ընդգծել, որ երկու երկրները բավարար պոտենցիալ ունեն երկկողմ կապերի զարգացման և տարածաշրջանային համագործակցության մակարդակի բարձրացման համար:

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը