Լրահոս

23.01.2010 09:38


Մադրիդյան սկզբունքների նորացված տարբերակը ԵԱՀԿ ՄԽ համանախագահները ներկայացրել են Սերժ Սարգսյանին

ԵԱՀԿ պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրության համաձայն՝ հունվարի 20-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեն, Յուրի Մերզլյակովը և Բեռնար Ֆասիեն ՀՀ նախագահին են ներկայացրել Մադրիդյան սկզբունքների նորացված տարբերակը՝ համանախագահների առաջարկած վերջին փոփոխություններով։

Մադրիդյան սկզբունքների նորացված տարբերակը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ներկայացվել է դեռ 2009թ. դեկտեմբերին։

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հունվարի 25-ին պատրաստվում են մեկնել Սոչի՝ մասնակցելու Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի,  Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը