Աշխարհ

24.07.2017 11:30


Հենրիխ Մխիթարյանն այս անգամ էլ լուսանկարվել է Ջուլիա Ռոբերթսի հետ

Հենրիխ Մխիթարյանն այս անգամ էլ լուսանկարվել է Ջուլիա Ռոբերթսի հետ

Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեյդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը շարունակում է հայտնի կանանց հետ հանդիպումները։ Այս անգամ նա Ինսթագրամում լուսանկար է հրապարակել ամերիկյան դերասանուհի Ջուլիա Ռոբեթտսի հետ։

Ֆուտբոլիստը լուսանկարը մակագրել է․ «Հմայիչ կինը»։

Նշենք, որ Ջուլիա Ռոբերթսը ներկա է եղել «Մանչեսթեր Յունայթեդի» և Մադրիդի «Ռեալի» միջև ԱՄՆ-ում ընթացող Չեմպիոնների միջազգային գավաթ ընկերական մրցաշարի խաղին։ Դերասանուհին ներկայացել է «Մանչեսթեր Յունայթեդի» մարզաշապիկով:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը