Աշխարհ

25.07.2017 12:30


Ռոնալդուն հաստատել է, որ մտադիր չէ հեռանալ Ռեալից

Ռոնալդուն հաստատել է, որ մտադիր չէ հեռանալ Ռեալից

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հաստատել է,որ ակումբը փոխելը չի մտնում իր ծրագրերի մեջ:

Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստը դարձյալ ցանկանում է կարևոր տիտղոսներ նվաճել «Արքայական ակումբի» կազմում:

«Հիանալի էր նախորդ մրցաշրջանում թիմային և անհատական մրցանակներ ստանալը: Վատ չէր լինի նորից տիտղոսներ նվաճել «Ռեալի» կազմում: Պետք է տարեցտարի քրտնաջան աշխատել, և ես շարունակում եմ անել դա: Ֆուտբոլն իմ կյանքն է և կիրքը»,- Ռոնալդուի խոսքերն է փոխանցում «Marca»-ն:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ռոնալդուն կարող է հեռանալ «Ռեալից» մի քանի խնդիրների պատճառով. իսպանական դատարանը Ռոնալդուին մեղադրում է 2011-ից 2014 թվականների ընթացքում 14,7 մլն եվրո հարկերի վճարումից խուսափելու մեջ:

Սպասվում է, որ 31-ամյա ֆուտբոլիստը կկանգնի դատարանի առջև, որտեղ ցուցմունք կտա այս գործով:

Աղբյուրը՝ armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը