Լրահոս

26.07.2017 09:03


Դալարիկի մատուռի մոտ հայտնաբերվել է Արմավիրի մարզպետի խորհրդականի դին

Դալարիկի մատուռի մոտ հայտնաբերվել է Արմավիրի մարզպետի խորհրդականի դին

Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության, ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները՝ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արմավիրի մարզային փրկարարական վարչության աշխատակիցների հետ, Արմավիր քաղաքից դեպի Քարակերտ գյուղ տանող ճանապարհին, Դալարիկ գյուղի վարչական տարածքում հայտնաբերել են տղամարդու դի: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկաններն ունեն կասկածներ, որ հայտնաբերվածը Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի խորհրդական, 52-ամյա Մանուկ Սիմոնյանն է, ում՝ որպես անհայտ կորած, Արմավիրի մարզի ոստիկանները որոնում են արդեն 2 օր:

Դին հայտնաբերվել է ամբողջովին երկաթե լարերով կապված, բերանքսիվայր, գլխի վրա էլ կար հսկայական քար և դին գտնվում էր կիսանեխած վիճակում, ինչն էլ հիմք է տալիս դատաբժշկին հայտնելու, որ նրան սպանել են օրեր առաջ:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը