Աշխարհ

26.07.2017 18:39


Աշխարհի 100 խոշորագույն ռազմարդյունաբերական ընկերություններից 3-ը թուրքական են

Աշխարհի 100 խոշորագույն ռազմարդյունաբերական ընկերություններից 3-ը թուրքական են

Ամերիկյան Defense News մասնագիտացված կայքը հրապարակել է աշխարհի խոշորագույն ռազմարդյունաբերական ընկերությունների ցանկը. Այն ինչպես միշտ գլխավորում է ամերիկյան Lockheed Martin-ը: Ցուցակում ընդգրկվել է թուրքական 3 ընկերություն՝ նախորդ տարիների երկուսի փոխարեն: Ցուցակում համեմատվում են նախորդ տարի սպառազինության շուկայում ընկերությունների տարեկան եկամուտները:

razm.info-ն տեղեկացնում է, որ ցուցակում առաջին տասը հորիզոնականներից 6-ն ամերիկյան, 1-ը՝ բրիտանական, մեկը նիդեռլանդա-ֆրանսիական, մեկը ֆրանսիական, ևս մեկը՝ իտալական ընկերություններ են: Ցուցակը գլխավորում են ամերիկյան Lockheed Martin (43,5 մլրդ դոլար) և Boeing (29,5 մլրդ դոլար), բրիտանական BAE Systems (23,6 մլրդ դոլար), ամերիկյան Raytheon (22,4 մլրդ դոլար) և Northrop Grumman (20,2 մլրդ դոլար) ընկերությունները:

100 խոշորագույն ընկերությունների ցուցակում տեղ են գտել թուրքական «Ասելսան», «ԹԱԻ» և «Ռոքեթսան» ընկերությունները: «Ռոքեթսանն» առաջին անգամ է ընդգրկվում լավագույն 100-ի ցանկում:

«Ասելսանը» նախորդ տարվա համեմատ դիրքերը բարելավել է ընդամենը մեկ հորիզոնականով՝ դասվելով 57-րդ տեղում: 2016 թ. ռազմական նշանակության արտադրանքների վաճառքից ընկերության եկամուտը կազմել է 1 մլրդ 195 մլն ԱՄն դոլար:

«ԹԱԻ» ընկերության՝ ռազմական նշանակության արտադրանքներից ստացած եկամուտը առաջին անգամ գերազանցել է 1 մլրդ դոլարը՝ կազմելով շուրջ 1 մլրդ 83 մլն դոլար: Այս ընկերությունը նախորդ տարվա համեմատ դիրքերը բարելավել է 11 հորիզոնականով՝ զբաղեցնելով 61-րդ տեղը:

«Ռոքեթսանի»՝ ռազմական նշանակության արտադրանքների վաճառքից ստացած եկամուտը 2016 թ. կազմել է շուրջ 363 մլն դոլար: Նախորդ տարվա եկամուտը չի նշվում, քանի որ, ինչպես նշել ենք, այս ընկերությունն առաջին անգամ է լավագույն 100-ի ցուցակում հայտնվել: Այս ընկերությունը քաղաքացիական նշանակության արտադրանք չի վաճառել, ի տարբերություն ցուցակում ընդգրկված ընկերությունների զգալի մասի:

Թուրքական մյուս երկու ընկերությունների դեպքում ռազմական արտադրանքների վաճառքից ստացած եկամուտը կազմում է երկակի՝ ռազմական և քաղաքացիական նշանակության արտադրանքների վաճառքից ստացած եկամտի համապատասխանաբար 96 և 86 տոկոսը:

ԸնկերությունԵկամուտ (ռազմ., մլն $)Եկամուտ (ընդհնուր, մլն $)
57. Aselsan11951243
72. Turkish Aerospace Industries10831260
58. Roketsan364364

Այս խորագրի վերջին նյութերը