Աշխարհ

27.07.2017 16:31


Հրդեհ է բռնկվել «Ռուսթավի 2»-ում․ տասնյակ հազարավոր լարիի վնաս է կրել

Հրդեհ է բռնկվել «Ռուսթավի 2»-ում․ տասնյակ հազարավոր լարիի վնաս է կրել

«Ռուսթավի 2»-ի շենքում տեղի ունեցած հրդեհի հետևանքով հեռուստաընկերությունը տասնյակ հազարավոր լարիի վնաս է կրել: Այս մասին տեղեկացնում է հեռուստաալիքը:

Կրակը բռնկվել է կեսգիշերին մոտ և այն մարելու համար պահանջվել է մի քանի ժամ: Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հետաքննություն է սկսել Վրաստանի ՔՕ 187 հոդվածի երկրորդ կետի հատկանիշներով (այրել, վնաս հասցնել գույքին):

«Վնասը մինչև վերջ հաշվված չէ, տեխնիկները աշխատում են և ամեն րոպե ավելանում է փչացած տեխնիկայի քանակը: Կրակն ուժգին էր և բնական է, ծուխը վերևի հարկերն է բարձրացել և փչացրել համակարգիչների մի մասը»,- հայտարարել է հեռուստաալիքի տեղեկատվական բաժնի պետ Նոդար Մելաձեն:

Աղբյուրը՝ aliq.ge

Այս խորագրի վերջին նյութերը