Աշխարհ

28.07.2017 09:55


Ստամբուլում կրկին փոթորիկ և կարկուտ է եղել (տեսանյութ)

Ստամբուլում կրկին փոթորիկ և կարկուտ է եղել (տեսանյութ)

Ստամբուլում տեղի ունեցած ուժգին փոթորկի և կարկտի պատճառով առնվազն 10 մարդ դիմել է հիվանդանոց։ Տուժածներից երկուսի վիճակը ծանր է, բժիշկները պայքարում են նրանց կյանքի համար։ Այս մասին հայտնում է ТАСС-ը։

Տարերային աղետի պատճառով փակվել են երկաթգծային թունելները, ավտոճանապարհներ։ Դեպի Ստամբուլ չվերթների մի մասն այլ օդանավակայաններ են ուղարկվել վայրէջքի համար։ Մետրոյի մի քանի կայաններ ջրալցվել են։

Հիշեցնենք, որ 10 օր առաջ Ստամբուլում ջրհեղեղ էր եղել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը