Աշխարհ

28.07.2017 20:39


Թուրքիայի օդուժը օպերացիա է իրականացրել Հյուսիսային Իրաքում

Թուրքիայի օդուժը օպերացիա է իրականացրել Հյուսիսային Իրաքում

Հուլիսի 27-ին Թուրքիայի օդուժը հրթիռակոծել է Հյուսիսային Իրաքում գտնվող «Քուրդիստանի բանվորական» կուսակցությունը (ՔԲԿ-PKK) զինյալների հենակետերը:

Ըստ թուրքական «Haberturk» լրատվամիջոցի՝ նման տեղեկություն է հաղորդել Թուրքիայի զինված ուժերի (ԶՈՒ) գլխավոր շտաբը: Հարվածներ են հասցվել մասնավորապես Հյուսիսային Իրաքի Ավաշին, Բասյան և Զապ շրջաններում, որի հետևանքով սպանվել է 4 քուրդ զինյալ:

Ոչնչացվել է նաև 7 զինապահեստ. 11 թաքստոց և 2 «Doçka» տեսակի հրանոթ:

Հիշեցնենք, որ PKK-ն Թուրքիայում համարվում է ահաբեկչական կազմակերպություն և վերջինիս դեմ պայքարը տեղի է ունենում, թե Թուրքիայի սահմաններում, թե դրանցից դուրս: Իսկ Հյուսիսային Իրաքի Քանդիլ շրջանում գտնվում է PKK-ի գլխավոր ռազմաբազան:

Աղբյուրը՝ Ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը