Աշխարհ

28.07.2017 13:12


Փլուզվել է Շիշլիի կաթոլիկ գերեզմանատան պատը

Փլուզվել է Շիշլիի կաթոլիկ գերեզմանատան պատը

Հուլիսի 27-ին Ստամբուլում սկսված առատ տեղումների և ուժեղ քամու հետևանքով փլուզվել է քաղաքի Շիշլի վարչական շրջանի Փանգալթը թաղամասում գտնվող կաթոլիկ գերեզմանատան պատը:

Ըստ թուրքական «Haberler » լրատվամիջոցի՝ փլուզման հետևանքով՝ 3 մարդ վիրավորվել է։

Փրկարական ծառայության օգնությամբ նրանց դուրս են բերել փլատակների տակից և տեղափոխել հիվանդանոց:

Աղբյուրը` Ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը