Աշխարհ

31.07.2017 22:30


Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբը Instagram-ում էջ է բացել

Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբը Instagram-ում էջ է բացել

Թուրքիայի զինված ուժերը գլխավոր շտաբը «Instagram» սոցիալական ցանցում հաշիվ է բացել:

Ըստ թուրքական «Haberler.com» լրատվական կայքի՝ «@tskgenelkurmay» օգտատիրոջ անունով բացված էջում լուսանկարներ են տեղադրվում թուրքական ԶՈւ-ի անցկացրած զորավարժությունների ու պաշտոնական այլ միջոցառումների վերաբերյալ:

Կայքում տեղադրվելու են նաև գլխավոր շտաբի պետ Հուլուսի Աքարի պաշտոնական այցելությունները ներկայցնող լուսանկարներ ու տեսանյութեր:

Նշվում է, որ մի քանի օրվա ընթացքում Թուրքիայի ԶՈՒ-ի էջից արդեն 346 հրապարակում է արվել: Այս պահի դրությամբ էջն արդեն ունի 36 հազար հետևորդ:

Աղբյուրը` Ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը