Աշխարհ

01.08.2017 13:53


Թուրքիայում 2 օրվա ընթացքում 5 ռուս զբոսաշրջիկ է մահացել

Թուրքիայում 2 օրվա ընթացքում 5 ռուս զբոսաշրջիկ է մահացել

Վերջին երկու օրվա ընթացքում Թուրքիայի ծովափնյա շրջաններում ամառային հանգիստը անցկացնող 5 ռուս զբոսաշրջիկ է մահացել: Ըստ թուրքական «Haberrus» լրատվամիջոցի՝ այդ մասին հայտնել է «Ростуризм»-ը, հղում անելով Ռուսաստանի արտգործնախարարության ներկայացրած տվյալներին:

Նշվում է, որ զբոսաշրջիկներից 4-ը խեղդվել են ծովում իսկ 1-ը հյուրանոցում է մահացել՝ սրտային անբավարարության պատճառով:

Ռուսական տուրիստական ընկերությունները քաղաքացիներին խորհուրդ են տվել հանգստյան վայրի ընտրության հարցում զգուշություն ցուցաբերել և հաշվի առնել կլիմայական պայմանների ազդեցությունը օրգանիզմի վրա:

Աղբյուրը` Ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը