Աշխարհ

03.08.2017 11:15


Աբխազիայում պայթյուն է որոտացել․ երկու ռուս կին է զոհվել (տեսանյութ)

Աբխազիայում պայթյուն է որոտացել․ երկու ռուս կին է զոհվել (տեսանյութ)

Աբխազիայի Գուդաուտայի շրջանում տեղակայված պաշտպանության նախարարության ռազմական պահեստում պայթյուն է որոտացել․ երկու ռուս կին է զոհվել։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Երկու զոհերի մարմին ենք հայտնաբերել՝ 1970 թվականին ծնված Ելենա Պոլյակովայի և 1962 թվականին ծնված Ելենա Տիմոֆեևայի: Երկուսն էլ Սանկտ Պետերբուրգից են»,-տեղեկացրել է ԱԻՆ մամուլի քարտուղար Միզան Լոմիան:

Ձեռքի կոտրվածքով հիվանդանոց է տեղափոխվել 1954 թվականին ծնված Լյուդմիլա Դմիտրիևան:

Պայթյունից տուժել է 60 մարդ, այդ թվում՝ 27 ռուսաստանցի:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը