Աշխարհ

03.08.2017 14:48


Նոր նշանակումներ Թուրքիայի ԶՈՒ ղեկավարույթյունում

Նոր նշանակումներ Թուրքիայի ԶՈՒ ղեկավարույթյունում

Անկարայի Չանքայա պալատում օգոստոսի 2-ին կայացել է երկրի Բարձրագույն զինվորական խորհրդի (YAŞ) նիստը, որը նախագահել է վարչապետ Բինալի Յըլդըրըմը: Ըստ թուրքական «Haberler» լրատվական կայքի՝ 4 ժամ տևած նիստի ընթացքում նոր նշանակումներ են արվել Թուրքիայի ցամաքային, ռազմածովային և օդային ուժերում:

Իսկ Թուրքիայի զինված ուժերի (ԶՈՒ) գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Հուլուսի Աքարի պաշտոնավարման ժամկետը երկարացվել է մինչև 2019թ.:

Փոփոխությունների համաձայն՝ Թուրքիայի ցամաքային ուժերի հրամանատարի պաշտոնում բանակի գեներալ Զեքի Չոլաքին կփոխարինի գեներալ Յաշար Գյուլերը, ով նախկինում զբաղեցնում էր ժանդարմերիայի գլխավոր հրամանատարի պաշտոնը:

Օդային ուժերի նախկին հրամանատար Աբիդին Ունալի պաշտոնը զբաղեցրնելու է բանակի գեներալ Հասան Քյուչյուքաքյուզը, ով նախկինում գլխավորում էր Թուրքիայի Էսքիշեհիր նահանգի հակաօդային պաշտպանության զորքերը:

Ամենաանակնկալ փոփոխությունը տեղի է ունեցել երկրի ռազմածովային ուժերի հրամանատարությունում: Ռազմածովային ուժերի հրամանատար է նշանակվել բանակի ծովակալ Ադնան Օզբալը: Այն դեպքում, երբ բոլորը սպասում էին, որ այդ պաշտոնին պետք է նշանակվեր Վեյսել Քյոսելին, ով Թուրքիայի ռազմական հեղաշրջման փորձի ժամանակ պատանդ էր վերցվել: Վերջինս զբաղեցնում է երկրի նավատորմի հրամանատարի պաշտոնը:

Նախկինում ռազմածովային ուժերի հրամանատարն էր բանակի ծովակալ Բյուլենթ Բոսթանօղլուն:

Նշենք, որ այս տարվա երկրի Բարձրագույն զինվորական խորհրդի (YAŞ) նիստը կայացել է նոր ձևաչափով: Խորհրդում մեծամասնություն են կազմում քաղաքացիական պաշտոնյաները:

Բարձրագույն զինվորական խորհուրդը զրկվել է զինվորական մեծամասնությունից: Այսուհետ խորհրդի անդամների մեջ մեծամասնություն են կազմում քաղաքացիականները՝ կառավարության անդամների մի մասը: Զինվորական անդամներ մնացել են միայն ԶՈւ ԳՇ պետը, ցամաքային, ռազմածովային, ռազմաօդային ուժերի հրամանատարները:

Աղբյուրը` Ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը