Աշխարհ

04.08.2017 15:52


«Իսլամական պետությունը» ոչնչացնում է Դեր Զորի նավթահորերը

«Իսլամական պետությունը» ոչնչացնում է Դեր Զորի նավթահորերը

«Իսլամանակ պետություն» ահաբեկչական խմբավորումը սկսել է պայթեցնել Դեր Զորում տեղակայված նավթահորերը: Այս մասին հայտնում է razm.info-ն։ Դեր Զորում ներկայում Սիրիայի կառավարական ուժերը շրջափակված են ԻՊ զինյալների կողմից, սակայն Սիրիայի բանակը հարավից մոտենում է Դեր Զորին: Նավթահորերի պայթեցման մասին հայտնում է արաբական Al Masdar News լրատվական կայքը:

Այս մասին հայտնի է դարձել արբանյակային լուսանկարներից: Արաբական լրատվակայքը նշում է, որ երկու նավթահոր պայթեցվել է «որոշ ժամանակ առաջ»:

Վերջին շրջանում Սիրիայի կառավարական ուժերը հայտնում են Ռաքքայի հարավում ԻՊ դեմ հաջող գործողությունների մասին: արաբական նույն լրատվակայքը՝ փոխանցելով Սիրիայի ՊՆ-ից ստացած տեղեկությունը, նշում է, որ Սիրիայի կառավարական ուժերը Ռաքքայի հարավում ԻՊ-ի զինյալների, զինտեխնիկա են ոչնչացրել:

Այդ թվում ոչնչացված զինտեխնիկայի թվում նշվում է.

  • 330 մեքենա, մեծ մասամբ՝ Pickup,
  • 12 թաքստոց,
  • 3 տանկ,
  • 3 զինապահեստ,
  • 11 հրետանային կայանք,
  • 5 գնդացիր:

Այս խորագրի վերջին նյութերը