Աշխարհ

05.08.2017 22:32


ՌԴ ԶՈւ սիրիական զորախումբը համալրվել է «Վերբա» համալիրներով (տեսանյութ)

ՌԴ ԶՈւ սիրիական զորախումբը համալրվել է «Վերբա» համալիրներով (տեսանյութ)

Ռուսաստանի զինված ուժերի՝ Սիրիայում գործող ստորաբաժանումները համալրվել են զենիթահրթիռային դյուրակիր «Վերբա» համալիրներով, և հենց այս համալիրներով Դամասկոսում խոցվել է «Թահրիռ աշ-Շամ» ահաբեկչական խմբավորմանը պատկանող անօդաչու թռչող սարք: razm.info-ն գրում է, որ այս մասին հայտնում է ռուսաստանյան Русская весна լրատվակայքը:

ԱԹՍ-ի միջոցով ահաբեկիչները իրականացնում էին քաղաքի ուղղությամբ կրակի ղեկավարումը:

Հիշեցնենք, որ այս համալիրներից մատակարարվել են նաև ՀՀ ԶՈւ ստորաբաժանումներին: ՀՀ ԶՈւ ՀՕՊ վարչության պետի տեղակալը հայտնել է, որ Հայաստանը նույնպես ձեռք է բերել «Վերբա» դյուրակիր զենիթահրթիռային համալիրների խոշոր խմբաքանակ:

Այս խորագրի վերջին նյութերը