Աշխարհ

05.08.2017 23:35


ԱԱ. Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականը երկրորդ անընդմեջ հաղթանակը տոնեց

ԱԱ. Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականը երկրորդ անընդմեջ հաղթանակը տոնեց

Բասկետբոլի 2019 թ. աշխարհի առաջնության ընտրական փուլում Հայաստանի ազգային հավաքականը երկրորդ անընդմեջ հաղթանակը տարավ:

Մեր թիմը 82:69 հաշվով առավելության հասավ Շվեդիայի հավաքականի նկատմամբ:

Առաջին քառորդն ավարտվեց շվեդների առավելությամբ` 23:21, սակայն մեծ ընդմիջումից առաջ հայ բասկետբոլիստները կարողացան առաջ անցնել հաշվի մեջ` 43:42:

Երրորդ քառորդում շվեդները շրջանցեցին երեք միավորի առավելությամբ` 55:58: Վերջին քառորդում գրանցվեց 82:69 հաշիվը:

Վաստակած 23 միավորով հանդիպման լավագույն բասկետբոլիստ ճանաչվեց Հայաստանի հավաքականի խաղացող Ռայան Բոթրայթը:

Այս հաղթանակից հետ Հայաստանի ազգային հավաքականը միանձնյա գլխավորում է A խմբի մրցաշարային աղյուսակը: Ընտրական հաջորդ հանդիպումը մեր թիմը կանցկացնի օգոստոսի 9-ին՝ արտագնա խաղում մրցելով Բոսնիա և Հերցոգովինայի հավաքականի հետ:

Այս խորագրի վերջին նյութերը