Աշխարհ

06.08.2017 12:06


Սինքֆիլդի գավաթ. Չորրորդ տուրում Լևոն Արոնյանը կես միավոր է վաստակել

Սինքֆիլդի գավաթ. Չորրորդ տուրում Լևոն Արոնյանը կես միավոր է վաստակել

ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում շարունակվում է շախմատի Սինքֆիլդի գավաթի խաղարկությունը:

Չորրորդ տուրում Լեւոն Արոնյանը կրկին ոչ ոքի է խաղացել՝ միավոր կիսելով Վիշվանաթան Անանդի հետ: Հայ գրոսմայստերը չորս տուրից հետո ունի երկու միավոր եւ բաժանում է 3-7-րդ տեղերը:

Մրցաշարային աղյուսակը երեք միավորով միանձնյա գլխավորում է Մաքսիմ Վաշյե-Լագրավը:

Լեւոն Արոնյանը հաջորդ տուրում կմրցի առաջատար Վաշյե-Լագրավի հետ:

Այս խորագրի վերջին նյութերը