Աշխարհ

06.08.2017 13:19


Դանակով զինված տղամարդը փորձել է ներխուժել Էյֆելյան աշտարակ

Դանակով զինված տղամարդը փորձել է ներխուժել Էյֆելյան աշտարակ

Փարիզում դանակով զինված տղամարդը փորձել է ներխուժել Էյֆելյան աշտարակ։ Այդ պահին այնտեղ մեծ թվով զբոսաշրջիկներ են եղել: Ինչպես հայտնում է РИА Новости-ն, տղամարդուն ձերբակալել են հերթապահող ոստիկանները:

Տեղի ունեցածի պատճառով զբոսաշրջիկներին խնդրել են լքել տեսարժան վայրը սովորականից 15 րոպե շուտ։

Տուժածներ չկան։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը