Աշխարհ

07.08.2017 00:00


Մալխաս Ամոյանը՝ աշխարհի երիտասարդական առաջնության փոխչեմպիոն

Մալխաս Ամոյանը՝ աշխարհի երիտասարդական առաջնության փոխչեմպիոն

Ֆինլանդիայի Տամպերե քաղաքում անցկացված հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում 66 կգ քաշային Մալխաս Ամոյանը չեմպիոնության համար գոտեմարտեց իրանցի Ամին Յավար Կավիյանինեժադի հետ եւ հավասար պայքարում զիջեց մրցակցին՝ արժանանալով արծաթե մեդալի:

Բրոնզե մեդալի համար պայքարում 55 կգ քաշային Տիգրան Մինասյանը նույնպես միավորների հավասարությամբ պարտվեց Ռուսաստանի ներկայացուցիչ Էմին Սեւերշաեւին:

Գերծանր քաշային Դավիթ Օվասապյանն էլ պայքարից դուրս մնաց քառորդ եզրափակչից:

Այս խորագրի վերջին նյութերը