Աշխարհ

07.08.2017 22:17


Իրանում զինծառայողը սպանել է 3 համածառայակցի

Իրանում զինծառայողը սպանել է 3 համածառայակցի

Օգոստոսի 6-ին Իրանի բանակի զինծառայողներից մեկը Թեհրանից շուրջ 10 կմ հարավ ընկած ավիաբազայում կրակել է համածառայակիցների վրա․ սպանվել է 3 զինվորական, այդ թվում՝ մեկ սպա, ևս 8-ը վիրավորվել են։ razm.info-ն գրում է, որ այս մասին հայտնում է իրանական «Իռնա» լրատվական գործակալությունը (2):

Փոխհրաձգության արդյունքում սպանվել է նաև հարձակում գործած զինծառայողը։ Վիրավոր զինծառայողներին տեղափոխել են հոսպիտալ։

Ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» գործակալությունն իր հերթին փոխանցում է իրանական «Մեհր» գործակալությունից ստացած տեղեկությունը, համաձայն որի, վիրավոր զինծառայողների թիվը հասել է 12-ի։

Առայժմ միջադեպի պատճառները հայտնի չեն։

Ավելացնենք, որ հուլիսի 17-ին նմանատիպ միջադեպ եղել էր նաև Իրանի Ղազվին նահանգի Աբիեք քաղաքում տեղակայված զորամասում․ զինծառայողը սպանել էր 3 համածառայակցի և փորձել ինքնասպան լինել։

Այս խորագրի վերջին նյութերը