Աշխարհ

07.08.2017 12:40


Գերմանացի նախարարը Թուրքիայի վերաբերյալ ուշագրավ նամակ է հղել ԵՄ պաշտոնյաներին

Գերմանացի նախարարը Թուրքիայի վերաբերյալ ուշագրավ նամակ է հղել ԵՄ պաշտոնյաներին

Գերմանիայի արտգործնախարար Զիգմար Գաբրիելը հուլիսի 24-ին Եվրամիության (ԵՄ) պաշտոնյաներին Թուրքիայի վերաբերյալ ուշագրավ նամակ է հղել: Ըստ թուրքական «Sanalbasin» լրատվակայքի՝ նշյալ նամակի բացահայտման մասին լուրը հայտնել է «SPIEGEL» գերմանական հանդեսը:

Նամակում, որը ուղղված է եղել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիին, ինչպես նաև ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Յոհաննես Հանին, Զիգմարը մասնավորապես ասել է, որ նախագահ Էրդողանի վարած քաղաքականությունը բացահայտորեն հակադրվում է Եվրոպայի արժեհամակարգի հետ: Ուստի պետք է անհրաժեշտ արձագանքը տալ:

Վերջինս շեշտել է նաև, որ ԵՄ-ի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման համար ձեռնարկած բոլոր ջանքերը հանդիպել են պաշտոնական Անկարայի արգրեսիվ և ապակառուցողական քաղաքականությանը:

Բացի դրանից պահանջվել է, որ սահմանափակվի ԵՄ-ի կողմից Թուրքիային հատկացվող ֆինանասական օգնությունը, որի նպատակն էր աջակցել Թուրքիայում ժողովրդավարության մակարդակի բարձրացմանը:

Աղբյուրը` Ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը