Աշխարհ

09.08.2017 20:00


2014-ից ի վեր «Իսլամական պետությունը» Իրաքի բանկերից գողացել է շուրջ 835 մլն դոլար

2014-ից ի վեր «Իսլամական պետությունը» Իրաքի բանկերից գողացել է շուրջ 835 մլն դոլար

«Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության զինյալները 2014թ. սկսած Իրաքի մասնավոր և պետական բանկերից գողացել են շուրջ 835 մլն դոլար: Ինչպես իրազեկում է թուրքական «Mynet» լրատվական կայքը, այդ մասին գրավոր հայտարարություն է արել Իրաքի կենտրոնական բանկը:

Ընդ որում այդ ֆինմիջոցները պատկանում էին երկրի ներքին գործերի և պաշտպանության նախարարություններին, իրաքյան մասնավոր մի շարք ընկերություններին, ինչպես նաև Իրաքի որոշ քաղաքացիներին:

Հայտարարության մեջ նշվել է, որ Իրաքի բանկային համակարգը տուժել է այն ժամանակ, երբ ԻՊ-ն իր վերահսկողությակ է վերցրել երկրի Մուսուլ, Սալահադդին և Էնբար նահանգները:

Տեղեկացվում է, որ ԻՊ-ն իր վերհսկողության տակ է պահել Իրաքի մասնավոր և պետական բանկերի 121 մասնաճյուղեր՝ ներառյալ երկրի կենտրոնական բանկը:

Բացի դրանից Իրաքի որոշ տարածքներում ԻՊ-ն անօրինական կերպով օրական վաճառել է 30 հզ բարել նավթ, որի արդյունքում 2014թ. սկսած ԻՊ-ի տարեկան եկամուտը կազմել է 2 մլրդ դոլար:

Աղբյուրը` Ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը