Աշխարհ

10.08.2017 10:04


ՌԴ ինքնաթիռը թռել է Սպիտակ տան և Թրամփի գոլֆ-ակումբի վրայով (տեսանյութ)

ՌԴ ինքնաթիռը թռել է Սպիտակ տան և Թրամփի գոլֆ-ակումբի վրայով (տեսանյութ)

Ռուսական ինքնաթիռը թռել է Սպիտակ տան և Թրամփի գոլֆ-ակումբի վրայով։ Այս մասին հայտնել է CNN-ը։

Տու-154Մ-ն անցել է Վաշինգտոնի կենտրոնի և Էնդրյուս ավիաբազայի վրայով, որտեղ կայանված է ԱՄՆ նախագահի ինքնաթիռը։ Նաև եղել է Բեդմինսթերի երկնքում․ հենց այդ քաղաքում է հանգստանում Թրամփը։

Թռիչքը համաձայնեցված է եղել ամերիկյան կողմի հետ՝ Բաց երկնքի քաղաքականության համաձայնագրի շրջանակներում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը